Արտաքին աշխարհ
Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային նոր աջակցության մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը չհայտարարված այցով գնացքով ժամանել է Կիև՝ Ուկրաինային հետագա ռազմական և ֆինանսական աջակցություն խոստանալով, հաղորդում է dpa գործակալությունը։
Գերմանիայի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Բեռլինը նախատեսում է Ուկրաինային մատակարարել հազարավոր որսող անօդաչու թռչող սարքեր, որոնք նախատեսված են այլ ԱԹՍ-ների դեմ պայքարի համար, ինչպես նաև արագացնել հեռահար սպառազինության արտադրությունը։
«Եթե Ռուսաստանին չկանգնեցնեն, նրա ռազմական մեքենան վաղ թե ուշ կշրջվի մեր դեմ», — Կիևում հայտարարել է Մերցը։
Կանցլերին ուղեկցում են էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն և Գերմանիայի պաշտպանական ու էներգետիկ ոլորտները ներկայացնող տասը գործարար։ Կառավարության աղբյուրների համաձայն՝ այցի ընթացքում Մերցը նախատեսում է ներկայացնել Ուկրաինայի նկատմամբ Գերմանիայի նոր ֆինանսական և ռազմական պարտավորությունները։
Աղբյուր՝ 168.am