Քաղաքականություն
Փեզեշքիան հայտնել է Իրանում կառավարման նոր համակարգի ներդրման մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ երկրի կառավարությունն անցել է հատուկ իրավիճակների կառավարման նոր համակարգի։
Նա նշել է, որ վերջին ամիսներին թշնամու նպատակը Իրանի կենսական նշանակության զարկերակների խափանումն էր՝ երկրի բնակչության վրա ճնշում գործադրելու համար։ Փեզեշքիանի պնդմամբ՝ տնտեսական ճնշումը սրվել է, սակայն ժողովրդի աջակցության և կառավարության գործընկերների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել թշնամու տնտեսական պատերազմի նպատակների իրականացումը։
Աղբյուր՝ 168.am