Արտաքին աշխարհ
Իրանում քաղաքացիների համար զինվորական պատրաստության ծրագիր կգործարկվի

Իրանի բանակը նախատեսում է կամավոր քաղաքացիների զինվորական ուսուցում սկսել «ազգային պաշտպանության» ծրագրի շրջանակում, հայտնում է իրանական WANA լրատվական գործակալությունը։
Իրանի ցամաքային զորքերի պատրաստության և կրթության հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ալիան-Նեջադի խոսքով՝ ծրագիրը կմեկնարկի Թեհրանի երեք ուսումնական կենտրոններում։
Նրա փոխանցմամբ՝ զինված ուժերի չորս տեսակների զինծառայողները կուղարկվեն հատուկ ընտրված մի քանի հարթակներ։ Այնտեղ կամավորները նախ կստանան հիմնական զինվորական պատրաստություն, իսկ հետո հնարավորություն կունենան անցնելու ավելի առաջադեմ դասընթացների։
Իրանի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե քանի քաղաքացի է նախատեսվում ներգրավել ծրագրում, ինչպես նաև այն կտարածվի՞ արդյոք երկրի մյուս շրջանների վրա։
Աղբյուր՝ 168.am