Առողջություն
Անի Ավետիսյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը վիրահատությունից հետո կայուն է։ Հանձնաժողովի ներկայացուցիչները երեկ այցելել են նրան և նշել, որ բուժանձնակազմը հոգատար է։ Նրանք հանդիպել են նաև Անի Ավետիսյանի երեխաներին, որոնք, ըստ հաղորդագրության, ամուր են և անհամբերությամբ սպասում են մայրիկի հետ հանդիպմանը։
Աղբյուր՝ aravot.am