Հասարակություն
Մայա Աֆրիկյանը ահազանգում է՝ գիշերները Աղի լճում որսում են պլանկտոնը

Աղի լճի պաշտպան Մայա Աֆրիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ կրկին տեղեկություններ է ստացել լճում գիշերային որսագողության մասին։ Նրա փոխանցմամբ՝ որսագողերը որսում են լճի պլանկտոնը և այն վաճառում ձկնորսական ընկերություններին։
Աֆրիկյանը նշել է, որ այս տարի նկատել է՝ մանր ձկները լճում գրեթե չեն երևում։ Նա դա համարում է լճի համար լուրջ խնդիր՝ ընդգծելով, որ որոշ մարդիկ անձնական շահի համար վնասում են լճի պլանկտոնը։
Աղբյուր՝ aravot.am