Արտաքին աշխարհ

Իրանում քաղաքացիների համար զինվորական պատրաստության ծրագիր կգործարկվի

Իրանի բանակը նախատեսում է քաղաքացիների համար զինվորական պատրաստության ծրագիր սկսել՝ «ազգային պաշտպանության» շրջանակում, հայտնում է իրանական WANA գործակալությունը։

Իրանի ցամաքային զորքերի պատրաստության և կրթության հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ալիան-Նեջադի խոսքով՝ ծրագիրը կսկսվի Թեհրանի երեք ուսումնական կենտրոններում։

Նրա ներկայացմամբ՝ զինված ուժերի չորս տեսակների զինծառայողները կուղարկվեն հատուկ ընտրված մի քանի հարթակներ։ Այնտեղ կամավորները նախ կանցնեն հիմնական զինվորական պատրաստություն, իսկ հետո հնարավորություն կունենան մասնակցելու ավելի առաջադեմ դասընթացների։

Իրանի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե քանի քաղաքացի է նախատեսվում ներգրավել ծրագրում և արդյոք այն կգործի նաև երկրի այլ շրջաններում։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version