Արտաքին աշխարհ

Թեհրանը միջուկային ծրագրի հարցում որոշումները կկայացնի՝ ազգային շահերից ելնելով

Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտնել է, որ Թեհրանը Ռուսաստանի հետ քննարկում է հարստացված ուրանը երկրից դուրս բերելու վերաբերյալ առաջարկները, սակայն վերջնական որոշումները կընդունի՝ առաջնորդվելով ազգային շահերով։

«Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի հետ և լսում ենք առաջարկը, բայց, ի վերջո, պետք է որոշումներ կայացնենք՝ հիմնվելով ազգային շահերի վրա»,- նշել է նա։

Բաղային ընդգծել է, որ Իրանը միջուկային ծրագրին վերաբերող հարցերում կգործի Ռուսաստանի և Չինաստանի հետ համակարգված՝ անկախ հետագա զարգացումներից։

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ երկրի փորձագիտական շրջանակներում լուրջ քննարկումներ են ընթանում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու հնարավորության շուրջ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version