Քաղաքականություն
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը «Flydubai»-ի միջադեպը անվանել է անփույթ ծրագրված փորձ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին տարբեր գործողություններ ծրագրելու մեջ մեղադրանքներ են ներկայացվում հիմնականում չստուգված հայտարարությունների հիման վրա։
Նրա խոսքով՝ այդպիսի օրինակներ են Ֆեյրֆորդի ավիաբազայի և «Flydubai»-ի չվերթի հետ կապված դեպքերը։ Բաղային պնդել է, որ «Flydubai»-ի չվերթի միջադեպը վատ կազմակերպված փորձ էր՝ անապահովության զգացում ստեղծելու և կատարվածի համար Իրանին կամ տարածաշրջանի այլ դերակատարների մեղադրելու նպատակով։
Աղբյուր՝ 168.am