Սպորտ
Լիտվացի մրցավարը կսպասարկի Չեռնոգորիա–Հայաստան հանդիպումը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիա–Հայաստան հանդիպման մրցավարական կազմը։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ խաղի գլխավոր մրցավարն է Լիտվան ներկայացնող Մանֆրեդաս Լուկյանչուկասը։ Նրան կօգնեն Մանգիրդաս Միրաուսկասն ու Ալեքսանդրաս Ստեպանովասը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Մինդաուգաս Յացկուսը։
Հանդիպմանը կգործի նաև VAR համակարգը։ Տեսակրկնությունների պատասխանատուն լիտվացի Դոնատաս Շիմենասն է, իսկ AVAR-ի պարտականությունները կկատարի Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շրյոդերը։
Չեռնոգորիա–Հայաստան արտագնա հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայի Քաղաքային մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Աղբյուր՝ 168.am