Քաղաքականություն
Մեդվեդևը մտահոգիչ է համարել Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական ուղղությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական վեկտորը դրական հետևանքների չի հանգեցնի։ Այդ մասին նա ասել է Իրանի պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում, հայտնում է ТАСС-ը՝ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ։
Մեդվեդևի խոսքով՝ Հայաստանի համար ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի վերածվելը»։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այժմ անցնում են ամրության փորձություն։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարբերաբար քննադատում է Հայաստանի գործող իշխանություններին՝ իր հայտարարություններում երբեմն օգտագործելով կոշտ և վիրավորական ձևակերպումներ։
Աղբյուր՝ aravot.am