Հասարակություն

Իրավապաշտպանը քննադատել է սոցցանցային գրառման պատճառով աշխատակցին ազատելու որոշումը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը իրավաչափ չի համարում «Արարատցեմենտ» գործարանի 30 տարվա աշխատակցին սոցիալական ցանցում աշխատավարձերի բարձրացման մասին տեսանյութը «լայքելու» և իր էջում տարածելու համար աշխատանքից ազատելը։

Aravot.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իշխանությունները վիրտուալ և իրական կյանքերի չափորոշիչները խառնում են՝ սոցիալական ցանցերի արձագանքները տեղափոխելով իրական կյանք։ Նրա խոսքով՝ այդ պատճառով վիրտուալ հարթակներում ձևավորվող վերաբերմունքն ու որոշումները կարող են հանգեցնել իրական կյանքում «հաշվեհարդարների»։

Հարությունյանը նաև ասել է, որ իշխանություններն ավելի շատ կենտրոնացած են վիրտուալ միջավայրում ստացվող հավանությունների և ծափահարությունների վրա, մինչդեռ երկրում առկա են ծանր հոգսեր և չլուծված խնդիրներ։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version