Սպորտ
Կուբարսին պատմել է Իսպանիայի հավաքականում իր ամենաակտիվ թիմակցի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին անդրադարձել է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ իր հարաբերություններին։
19-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ ակումբակից Էրիկ Գարսիայի հետ ինքը ամենաշատն է կատակներ անում ու ծիծաղում։ Կուբարսին նշել է նաև Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարկ Կուկուրելյային՝ ընդգծելով, որ վերջինս իր չափազանց մեծ էներգիայի և ինտենսիվության պատճառով ամենից հաճախ է ազդում իր նյարդերի վրա։
«Ես ոչ մեկի դեմ քեն չեմ պահում․ հանգիստ բնավորություն ունեմ և պարզապես վայելում եմ խաղը»,- Կուբարսիի խոսքերը մեջբերում է Barca Buzz-ը։
Աղբյուր՝ 168.am