Հասարակություն

Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված ծայրահեղականը 4-օրյա տնային կալանքով ազատ է արձակվել

Իսրայելում դատարանը ազատ է արձակել 9-ամյա հայ տղայի վրա հարձակված և նրա դեմքին պղպեղային գազ փչած հրեա ծայրահեղականին՝ սահմանելով միայն 4-օրյա տնային կալանք։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։

Բալյանը գրել է, որ եթե հարձակվողը հրեա տղայի վրա հարձակված հայ լիներ, դատարանը նրան կդատապարտեր ազատազրկման։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version