Հասարակություն
Արամ Ա. կաթողիկոսը հանդիպել է ՀՄԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ներկայացուցիչներին

2026 թվականի հոկտեմբերի 3-ին Անթիլիասի Մայրավանքի վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Լիբանանի շրջանային վարչության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում վարչության անդամները ներկայացրել են հոկտեմբերի 18-ին ՀՄԸՄ-ի կազմակերպությամբ անցկացվելիք Նավասարդյան խաղերի բացման հանդիսության մանրամասները և Վեհափառ Հայրապետին հրավիրել ներկա գտնվելու միջոցառմանը։
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը գնահատանք է հայտնել ՀՄԸՄ-ի գործունեության, մասնավորապես՝ նոր սերունդների հայեցի դաստիարակության, մարզական ոգու զարգացման և երիտասարդության համախմբման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար։ Նա հորդորել է միությանը նոր նախաձեռնությունների ու ծրագրերի միջոցով շարունակել ակտիվ գործունեությունը՝ առաջնահերթություն տալով հայ երիտասարդության համախմբմանն ու ազգային արժեքների ամրապնդմանը։
Աղբյուր՝ aravot.am