Արտաքին աշխարհ
Թուրքիայի հարավում երեք երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավում գրանցվել է երեք երկրաշարժ, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ այս պահին զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Աղբյուր՝ yerevan.today