Արտաքին աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն «Flydubai»-ի միջադեպը որակել է որպես տարածաշրջանի երկրներին մեղադրելու փորձ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին տարբեր գործողություններ ծրագրելու մեջ մեղադրանքներ են ներկայացվում չստուգված հայտարարությունների հիման վրա։

Նա, մասնավորապես, անդրադարձել է Ֆեյրֆորդի ավիաբազային, որն ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի ուղղությամբ հարձակումներ իրականացնելու համար, ինչպես նաև «Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպին։

Բաղայինի խոսքով՝ այդ միջադեպը ծրագրված էր անփույթ կերպով՝ անապահովության զգացում առաջացնելու և Իրանին կամ այլ դերակատարների մեղադրելու նպատակով։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version