Հասարակություն

Կոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Կոտայքի մարզում պարեկները փորձել են կանգնեցնել «Հյունդայ» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ազդանշանին։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ մեքենայից հրազենով կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով պարեկային ծառայության երկու աշխատակից վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը հայտնում է, որ ծառայողներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձինք և «Հյունդայ» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ Կոտայքի մարզի բնակիչ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version