Արտաքին աշխարհ

ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներով Ֆերֆորդից տեղափոխել է B-1 բոլոր ռմբակոծիչները

ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներով Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդի ավիաբազայից դուրս է բերել այնտեղ տեղակայված բոլոր B-1 ռմբակոծիչները։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։

Թերթի տվյալներով՝ բազայում տեղակայված էր մոտ մեկ տասնյակ B-1 ռմբակոծիչ։ Պարբերականը, հղում անելով Պենտագոնին, նշել է, որ դրանք տեղափոխվել են Միացյալ Նահանգների բազաներ, սակայն պահպանել են մարտական պատրաստվածությունը։

Սեպտեմբերի 27-ին բրիտանական ոստիկանությունը հայտնել էր Ֆերֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած խոշոր միջադեպի մասին։ Ահաբեկչական գործունեությանն ու պայթուցիկ նյութերի հետ կապված հանցագործություններին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել էր Մեծ Բրիտանիայի հինգ քաղաքացի, որոնք հաջորդ օրը գրավի դիմաց ազատ էին արձակվել։ Հոկտեմբերի 1-ին ձերբակալվել էր նաև իրանա-բրիտանական երկքաղաքացիություն ունեցող տղամարդ։

Ֆերֆորդի բազան Եվրոպայում միակն է, որտեղ վայրէջք են կատարում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version