Հասարակություն
Կոտայքում կանգ առնելու պահանջը չկատարած վարորդը կրակել է պարեկների ուղղությամբ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Կոտայքի մարզում պարեկները կանգնեցնելու պահանջ են ներկայացրել «Հյունդայ» մակնիշի մեքենայի վարորդին, որը չի ենթարկվել ազդանշանին։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ մեքենայից հրազենով կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով երկու պարեկ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանության տարբեր ծառայությունների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձինք և նշված մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ Կոտայքի մարզի բնակիչ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք համարվող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր՝ 168.am