Քաղաքականություն
Արամ Վարդևանյանը հայտարարել է իր ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին

ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր ընտանիքի երեք չափահաս տղամարդու նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Իմ մասով, ինչպես գիտեք, այդ անհեթեթ գործը կա, որը դատարանում է գտնվում։ Հիմա կալանավորեցին հորս ու նաև եղբորս»,- ասել է Վարդևանյանը՝ ներկայացնելով իր գնահատականը ստեղծված իրավիճակին։
Աղբյուր՝ yerevan.today