Հասարակություն
Կենսաչափական փաստաթղթերի սպասարկումը նոյեմբերի 1-ից կիրականացվի նոր գրասենյակներում

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ կենսաչափական նոր ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն մասնավոր գործընկերոջ գրասենյակներում, որոնք նախատեսված են ժամանակակից և հարմարավետ սպասարկման համար։
Նոր գրասենյակները գործելու են հետևյալ հասցեներում՝ Երևանում՝ «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա 34/3, և «Մեգամոլ»՝ Գայի պողոտա 16, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ Օգոստոսի 23-ի փողոց 79/8, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորում՝ Կամոյի փողոց 11/1, Սյունիքի մարզի Կապանում՝ Ա. Մանուկյան փողոց 3/41, Արմավիրի մարզի Վաղարշապատում՝ Վ․ Սարգսյան փողոց 111/1, Արագածոտնի մարզի Աշտարակում՝ Վ. Պետրոսյան փողոց 51/1։
Կոտայքի մարզում սպասարկումը կիրականացվի Աբովյանում՝ Է. Պետրոսյան փողոց 4/7, 62, և Հրազդանում՝ Զորավար Անդրանիկի պողոտա 3 հասցեում՝ «Հայփոստի» տարածքում։ Շիրակի մարզում գրասենյակը կլինի Գյումրիում՝ Կայարանամերձ հրապարակ 1, «Գյումրի» կայարանի տարածքում, Լոռու մարզում՝ Վանաձորում՝ Աղայան փողոց 76/6, իսկ Տավուշի մարզում՝ Իջևանում՝ Անկախության փողոց 19/79։
Գեղարքունիքի մարզում քաղաքացիներին կսպասարկեն Գավառում՝ Կենտրոնական հրապարակ 1/1 հասցեում՝ «Հայփոստի» տարածքում, և Մարտունիում՝ Պ․ Պռոշյան փողոց 4, 12 հասցեում։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ 2027 թվականի առաջին եռամսյակում գրասենյակների թիվը կհասնի 23-ի։ Նոր սպասարկման կետեր նախատեսվում է բացել Սյունիքի մարզի Մեղրի և Գորիս քաղաքներում, Արմավիրում, Տավուշի մարզի Դիլիջան և Բերդ քաղաքներում, Լոռու մարզի Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Արթիկում և Արարատի մարզի Արարատ քաղաքում։
Աղբյուր՝ 168.am