Քաղաքականություն

Պուտինը պետական պարգևներ է հանձնել հատուկ ռազմական գործողության մասնակիցների ուսուցիչներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը հպարտանում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներով, որոնք, նրա խոսքով, գործով ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին։

Պուտինը պետական պարգևներ է հանձնել այն ուսուցիչներին, որոնք կրթել և դաստիարակել են հատուկ ռազմական գործողության հերոսներին։ Նրա խոսքով՝ այդ մասնակիցներն այժմ նաև հանդես են գալիս որպես երեխաների դաստիարակներ և ակտիվորեն ներգրավված են կրթական համակարգում։

Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ հերոսների օրինակը ցույց է տալիս, որ երկրին հաջողվել է պահպանել մանկավարժական դպրոցի սերնդափոխությունն ու շարունակականությունը։ Նա ընդգծել է նաև ուսուցիչների ներդրումը հատուկ ռազմական գործողության մասնակիցների կամքի և ոգու ձևավորման գործում՝ նշելով, որ մանկավարժների աշխատանքը կարևոր դեր է ունեցել նրանց արժեքների ձևավորման հարցում։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version