Արտաքին աշխարհ

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է 343 ուկրաինական անօդաչուի ոչնչացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի 343 «ինքնաթիռային տիպի» անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Մոսկվայի տարածաշրջանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրերում։

ՌԴ ՊՆ-ն նշել է, որ անօդաչուները ոչնչացվել են Մոսկվայի ժամանակով 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version