Քաղաքականություն

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հայտարարել է, որ Հայաստանը չի թույլատրի իր տարածքն օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ իրականացնելու նպատակով։ Այդ մասին նա ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպմանը։

Միրզոյանը նաև նշել է, որ Երևանը կարևորում է տարածաշրջանի երկրների սահմանների կայունության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ղալիբաֆն իր հերթին ասել է, որ Իրանը և Հայաստանը կարող են կառուցողական դեր ունենալ Կովկասում՝ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման միջոցով։ Նրա խոսքով՝ տարածաշրջանը չպետք է վերածվի օտարերկրյա տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացումը, ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև տարանցիկ և էներգետիկ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version