Արտաքին աշխարհ
Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա

Ֆրանսիայի միակ միջուկային ավիակիր «Շառլ դը Գոլ»-ի տեխնիկական հատվածներից մեկում հրդեհ է բռնկվել տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում, հայտնում է Le Figaro-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Տուլոնի նավահանգստում։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհը կարող էր առաջանալ գազայրիչով իրականացվող աշխատանքների հետևանքով։ Այն ամբողջությամբ մարվել է մոտ մեկուկես ժամում։ Տուժածներ չկան։
Le Figaro-ի փոխանցմամբ՝ ավիակրի միջուկային կայանքները չեն վնասվել, և միջադեպը չի ազդել դրանց վրա։
«Շառլ դը Գոլ»-ը տեխնիկական սպասարկման մեջ է օգոստոսի վերջից։ Ակնկալվում է, որ այն ծառայության կվերադառնա դեկտեմբերի սկզբին։
Աղբյուր՝ 168.am