Արտաքին աշխարհ
Պակիստանն ու Թուրքիան պատրաստվում են ռազմական ուժեր տրամադրել Սաուդյան Արաբիային

Հոկտեմբերի 5-ին Էր Ռիյադում Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Թուրքիան արտակարգ նիստ են անցկացրել՝ քննարկելու հութիների հետ դիմակայության պայմաններում Սաուդյան Արաբիայի առջև ծառացած անվտանգության սպառնալիքները։ Այս մասին հայտնել են Պակիստանի արտաքին գործերի նախարարությունում։
Մեքքայի պաշտպանական դաշինքի Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեն որոշել է անհապաղ սկսել հավաքական պաշտպանության պարտավորությունների գործնական իրականացումը։ Կոմիտեն նաև որոշել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Սաուդյան Արաբիային ռազմական ուժեր տրամադրելու և դրանց արագ տեղակայումն ապահովելու համար։
Աղբյուր՝ 168.am