Սպորտ
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը երեք ֆուտբոլիստի հետ

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Բարսելոնան» աշխատում է երեք խաղացողի հետ նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ։ Կատալոնական ակումբը ցանկանում է երկարաժամկետ համագործակցությունը շարունակել պաշտպան Չավի Էսպարտի, կիսապաշտպան Մարկ Բեռնալի և հարձակվող Ռաֆինյա Դիասի հետ։ Ռոմանոյի փոխանցմամբ՝ երեք ֆուտբոլիստներն էլ պատրաստ են նոր համաձայնագրեր ստորագրել «Բարսելոնայի» հետ։
Միաժամանակ, Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաջող մեկնարկ է ունեցել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում՝ հաղթելով յոթ անընդմեջ խաղում և խփելով 31 գոլ։
Աղբյուր՝ 168.am