Հասարակություն
Դիլիջանի մի շարք փողոցներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ մաքրման կայանում իրականացվող աշխատանքների պատճառով հոկտեմբերի 7-ի ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ի ժամը 09:00-ը ջրամատակարարումը կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Հակոբջանյան, Վասիլևի, Մխիթարյան, Օրջոնիկիձեի, Մ. Գորկու, Անդրանիկի, Աթարբեկյան, Աղայան, Կամարինի և Արցախի փողոցներում։ Ընկերությունը սպառողներից ներողություն է խնդրել պատճառված անհանգստության համար և շնորհակալություն հայտնել ըմբռնման համար։
Աղբյուր՝ 168.am