Հասարակություն

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավները կցուցադրվեն հանրությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ։

Նրանք ծանոթացել են ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից քրեական վարույթի շրջանակում առգրավված կտավների ցուցադրությանը։ Քննչական գործողությունների արդյունքում կտավները ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին և այսուհետ հասանելի կլինեն հանրությանը։

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր 70 կտավները 2026 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ հանձնվել Հայաստանի ազգային պատկերասրահին։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version