Քաղաքականություն

«Տեքստային գրառման համար խուլիգանության հոդվածով հետապնդում մինչ օրս չէի արձանագրել»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդումների համատեքստում իշխանության հերթական «կարմիր գիծն» է։

Աթանեսյանը նշել է, որ մինչ այժմ չի արձանագրել դեպք, երբ անձի նկատմամբ տեքստային գրառման համար քրեական հետապնդում իրականացվի խուլիգանության հոդվածով։ Նրա խոսքով՝ նախկինում տեքստային գրառումների համար քրեական հետապնդումները որակվել են այլ հոդվածներով՝ բռնության կոչ, բռնության կամ ատելության արդարացում, ատելության խոսք, ինչպես նաև դատավորի մասին արատավորող տեղեկությունների հրապարակում։

Փաստաբանը հավելել է, որ քննադատական խոսքը երբեմն որակվել է որպես խուլիգանություն, սակայն այդ դեպքերը վերաբերել են տեսանյութերի, ոչ թե տեքստային գրառումների։

Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ Արթուր Դանիելյանի գործով խուլիգանության հոդվածը կիրառվել է հենց տեքստի համար։ «Կարճ ասած՝ «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»»,— նշել է նա։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version