Առողջություն

«Անին գիտակցության է, խոսում է». վիրավորված աղջկա վիճակիմասին մանրամասներ

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ հարազատներն արդեն տեսակցել են Անիին։ Նա գիտակցության է և նորմալ խոսում է։ Անիին շուտով նախատեսվում է տեղափոխել վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ։ Հաջորդ վիրահատությունների վերաբերյալ հարազատները դեռ տեղեկություն չունեն։

Հոկտեմբերի 1-ին հաղորդվել էր, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել և կրակել հայ աղջկա ոտքին։ ՀՀ ԱԱԾ-ն հաստատել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը և Շաքիում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Ըստ Ադրբեջանի պաշտոնական կառույցների՝ զինծառայողը սեպտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում լքել էր ծառայության վայրը, ինչի մասին Ադրբեջանը հայտնել էր հայկական կողմին։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version