Արտաքին աշխարհ
«ԵՄ-ն տնտեսական բլոկից ռազմական բլոկի է վերածվում». Պեսկով

Եվրոպական երկրները տարվել են Եվրամիության ռազմականացման ծրագրերով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Եվրոպան փորձում է տնտեսական միությունը վերածել ռազմական բլոկի, իսկ իր ինքնությունը կառուցում է Ռուսաստանի հետ առճակատման հիման վրա։ Պեսկովը դա անվանել է փակուղային ճանապարհ՝ ընդգծելով, որ պատմությունը ցույց է տալիս՝ նման մոտեցումը լավ արդյունքի չի հանգեցնի։
Աղբյուր՝ 168.am