Քաղաքականություն

«Կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք». Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ ընդդիմությանը սպառնալու փոխարեն իշխանությունը պետք է պատասխան տա ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք խորությամբ ներթափանցելու վերաբերյալ հարցերին։

«Ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա։ Ութ տարի անում եք՝ ինչ բան եք անում, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք»,— ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի խոսում ռազմական դրություն կամ պատերազմ հայտարարելու մասին, այլ հարցնում է, թե ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինծառայողը, հատկապես իշխանություններին նախապես զգուշացնելու պայմաններում, հասել է այդքան խորք՝ այն դեպքում, երբ իշխանությունը բարձր է գնահատում համապատասխան գերատեսչությունների աշխատանքը։

Պատգամավորը նաև նշել է, որ Երևանի կենտրոնում տեղի ունեցող հանցագործությունները չեն հանգեցնում քաղաքը փշալարերով շրջապատելու կամ ռազմական դրություն հայտարարելու պահանջի։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version