Քաղաքականություն

«Չգիտենք, թե ինչպես է անցել սահմանը»․ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց Հայաստանի Հանրապետության վարչապետի փոխարեն ադրբեջանցի զինծառայողի պաշտպանությամբ հանդես գալու մեջ։ Նրա խոսքով՝ վարչապետը պետք է առավելապես հետաքրքրված լինի Հայաստանի քաղաքացիների առողջությամբ և ճակատագրով։

Գրիգորյանը հարցրեց, թե ինչպես է ադրբեջանցին հատել սահմանը, և արդյոք ԱԱԾ պետի տեղակալի հեռացումը նշանակում է, որ նա թերացում է ունեցել։ Պատգամավորը նաև պարզաբանում պահանջեց որոնողական աշխատանքների ձախողման և դրա համար պատասխանատու անձանց վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ տեղի բնակիչների հետ հաղորդակցություն չի իրականացվել, և այդ երեք դրվագներում պետությունը բացակայել է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բնակիչների հետ հաղորդակցություն չի եղել, քանի որ վստահություն չի եղել, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում։ Վարչապետը նշեց, որ սահմանը հատելու հանգամանքների վերաբերյալ քննություն է իրականացվում, և այս պահին հայտնի չէ, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Փաշինյանը հավելեց, որ երբ զինվորը ցուցմունք կտա և ցույց կտա անցած ճանապարհը, հնարավոր կլինի առանձին գնահատել՝ ինչու չեն գործել ականապատ դաշտերը, ինչպես նաև պարզել՝ արդյոք տարածքը ականապատված է եղել։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version