Քաղաքականություն
«Եթե չեք կարողանում կանխել, իշմար տվեք, հասկանանք»․ Գառնիկ Դավթյանը՝ Փաշինյանին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ադրբեջանցի զինվորի հնարավոր արտահանձնման հարցի վերաբերյալ։
«Ադրբեջանցի զինվորը հանցագործություն է գործել, կրակել կնոջ վրա, ահաբեկել երեխաներին, ահաբեկված է գյուղն ու հայ հասարակությունը, և Դուք փորձում եք Ձեր նախնական հայտարարություններով ինչ-որ ձևով սվաղել։ Եթե խնդիր կա արտահանձնելու, և չեք կարողանում կանխել, իշմար տվեք, հասկանանք»,- ասաց Դավթյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ժեստերով «իշմար տվեց»։
Աղբյուր՝ aravot.am