Սպորտ
«Այս պատմությունը կմնա հավերժ». Ռոնալդուն՝ Մեսսիին

Կրիշտիանու Ռոնալդուն հարգանքի խոսքեր է հղել Լիոնել Մեսսիին՝ Արգենտինայի հավաքականի կազմում նրա վերջին խաղից հետո։ Պորտուգալիայի ազգային թիմի ավագը մեկնաբանություն է թողել Մեսսիի Instagram-ի վերջին հրապարակման տակ՝ գրելով. «Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկրի գույները, և այս պատմությունը կմնա հավերժ: Իմ անսահման հարգանքն այն ամենի համար, ինչին դու հասար Արգենտինայի հետ: Գրկում եմ»։
Հոկտեմբերի 6-ին Մեսսին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով անցկացրել է իր հրաժեշտի հանդիպումը։ Բենինի դեմ ընկերական խաղում Արգենտինան հաղթել է 3-0 հաշվով, իսկ 39-ամյա հարձակվողը դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Խաղից հետո Մեսսին նշել էր, որ իր անցած ճանապարհը լի է եղել ուրախություններով ու տխրություններով, սակայն յուրաքանչյուր քայլ արժեր դրան։ Նա շնորհակալություն էր հայտնել ընտանիքին, ընկերներին, մարզիչներին և թիմակիցներին, ինչպես նաև հիշատակել Դիեգո Մարադոնային՝ ընդգծելով, որ նա իրենց օգնում էր նաև երկնքից։
Մեսսին Արգենտինայի հավաքականի ռեկորդակիրն է անցկացրած խաղերի՝ 208, և խփած գոլերի՝ 126, թվով։ Ազգային թիմի կազմում նա դարձել է աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր և երիտասարդական աշխարհի առաջնության հաղթող։
Աղբյուր՝ 168.am