Արտաքին աշխարհ
«Սարսափելի օր էր, սարսափելի ողբերգություն». Թրամփը՝ Նեթանյահուի հետ զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման երրորդ տարելիցին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«Ես խոսեցի Բիբի Նեթանյահուի հետ, նրան ամենայն բարիք մաղթեցի, ամենայն բարիք մաղթեցի նաև Իսրայելի ժողովրդին։ Դա սարսափելի օր էր, սարսափելի ողբերգություն՝ սարսափելի»,- լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հարձակման համար պատասխանատուները դրա համար «շատ բարձր գին են վճարում»։ Նրա խոսքերի համատեքստից հետևում է, որ նա նկատի է ունեցել հարձակումից հետո Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի սկսած պատերազմը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների զինյալները հարձակվել էին Իսրայելի վրա։ Զոհվել էր մոտ 1200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին, իսկ ավելի քան 250 մարդ գերեվարվել և տեղափոխվել էր Գազայի հատված։
Հարձակումից հետո սկսված պատերազմը Գազայի հատվածում հանգեցրել է լայնածավալ ավերածությունների։ Պաղեստինցի զոհերի թիվը գերազանցում է 74 հազարը։ Հարձակման երրորդ տարելիցին Իսրայելում և այլ երկրներում անցկացվում են հիշատակի միջոցառումներ։
Աղբյուր՝ 168.am