Առողջություն
«Պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել Իրանի առաջընթացը»․ ԻԱԷԿ ղեկավար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ երկրի միջուկային արդյունաբերության դեմ կիրառվող պատժամիջոցները, սպառնալիքներն ու հարձակումները չեն կասեցրել Իրանի առաջընթացը առողջապահության ոլորտում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հոկտեմբերի 8-ին մանկական քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոնի բացման արարողության ժամանակ Էսլամին նշել է, որ կազմակերպությունը առողջապահությունն ու սննդի անվտանգությունը համարում է երկրի զարգացման ռազմավարական ուղղություններ։
«Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք շարունակել առաջընթացի ճանապարհը՝ չնայած երկրի միջուկային արդյունաբերության նկատմամբ բոլոր ճնշումներին, պատժամիջոցներին, սպառնալիքներին և հարձակումներին»,- ասել է նա։
Էսլամիի խոսքով՝ այդ պայմաններում Իրանի գործընկերները կարողացել են իրականացնել իրենց առաքելությունն ու պահպանել երկրի առաջընթացը գիտության առաջնագծում։ Նա նաև նշել է, որ Իրանն ընդլայնել է ռադիոդեղագործական արտադրանքի տեսականին՝ հավասարվելով առաջատար երկրներին։
Աղբյուր՝ 168.am