Քաղաքականություն
Փաշինյանն ու Միրզիյոևը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի առանձնազրույցը։ Այս մասին հայտնել է Հայաստանի կառավարությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով հատկապես առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։
Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Կողմերը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանային փոխգործակցության խթանման կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Աղբյուր՝ 168.am