Քաղաքականություն

«Հայկական կողմն այլևս ոչ մի խաղաքարտ չունի»․ Վիտալի Մանգասարյան

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանային անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում։ Նրա գնահատմամբ՝ հայկական կողմն այլևս ոչ մի խաղաքարտ չունի։

Անդրադառնալով Շաքի բնակավայրի դեպքին՝ նա խոսել է զինված ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի սահմանը հատելու, բնակավայր հասնելու և հայ կնոջ տուն ներխուժելու մասին։ Ըստ հրապարակման՝ զինծառայողը հրազենային վնասվածք է հասցրել կնոջը։

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանցի զինծառայողի՝ հնարավոր դիվերսանտ լինելու վարկածը, նրա արտահանձնումը, գերիների վերադարձի խնդիրը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բանակում ընթացող գործընթացներն ու սահմանային անվտանգությունը։ Մանգասարյանն անդրադարձել է նաև Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ամրաշինական աշխատանքներին և Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version