Քաղաքականություն
Փաշինյանն այցելել է ուտեստների փառատոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի։
Շրջայցի ընթացքում առաջնորդները ծանոթացել են ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներին, ներկայացված խոհանոցին ու մշակութային առանձնահատկություններին։
Փառատոնին Հայաստանը ևս մասնակցել է առանձին տաղավարով։
Այցից հետո ԱՊՀ պետությունների առաջնորդների պատվին տրվել է պաշտոնական ընդունելություն։
Աղբյուր՝ aravot.am