Հասարակություն

Գարեգին Երկրորդը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների «ջերմ եղբայրական հարաբերությունները»

Հոկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։

Նա օրհնել է ներկաներին և անդրադարձել Հայոց Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային ինքնության ու մշակույթի ձևավորման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։

Գարեգին Երկրորդը նշել է, որ նման այցելությունները նպաստում են փոխճանաչողության խորացմանը և քրիստոնեական համայնքների միջև կապերի ամրապնդմանը։ Նա նաև գոհունակությամբ ընդգծել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտավորներին մաղթել է օրհնաբեր ուխտագնացություն դեպի հայոց սրբավայրեր՝ հույս հայտնելով, որ այցը նրանց համար կդառնա հոգևոր ներշնչման և հավատքի զորացման առիթ։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version