Քաղաքականություն
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդմամբ՝ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արաղչիին Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Զրուցակիցները քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Աղբյուր՝ aravot.am