Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում նստել են կողք կողքի և զրուցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների համար կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ զրուցել են։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը։

Տեսանյութերում երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը նստած են կողք կողքի և զրուցում են։ Նրանց խոսակցության բովանդակությունը չի հաղորդվում։

Ավելի վաղ Փաշինյանը ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել էր Ավազա ազգային զբոսաշրջային գոտի։ Նրանք դիտել էին Համագործակցության երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարները, ինչպես նաև ծանոթացել մասնակից պետությունների ավանդական խոհանոցին ու մշակույթին։

Փառատոնում Հայաստանը ներկայացված էր առանձին տաղավարով։ Տաղավարների այցելությունից հետո ԱՊՀ պետությունների ղեկավարների պատվին կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version