Քաղաքականություն

«Ձեր և մեր միջև հեռավորությունը որոշվում է մեր հրթիռներով». Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադային գեներալ Մաջիդ Էբն ալ-Ռեզան ԱՄՆ ներկայացուցիչներին նախազգուշացրել է հնարավոր «սխալ հաշվարկների» հետևանքների մասին։ Նրա հայտարարությունը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Էբն ալ-Ռեզան արձագանքել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հայտարարություններին՝ նրան մեղադրելով իրավիճակի էությունը չհասկանալու մեջ։ Իրանցի գեներալը նշել է, որ Հեգսեթը դեռևս «Պենտագոնի մանկապարտեզում պատերազմ է նկարում» և չի գիտակցում, որ աշխարհը հնարավոր չէ բաժանել միայն խոսքով ու ուժի ցուցադրությամբ։

«Վերջին խոսքը մնում է մարտի դաշտին»,— գրել է նա՝ հավելելով. «Ձեր և մեր միջև հեռավորությունը որոշվում է մեր հրթիռներով»։

Էբն ալ-Ռեզան նաև հայտարարել է. «Երեկ՝ Օմանի ծոց, այսօր՝ Հնդկական օվկիանոս, իսկ վաղը՝ Խոզերի ծոց»։ Նա ամերիկացի ներկայացուցիչներին զգուշացրել է. «Եթե սխալ թույլ տրվի, դուք նոր բաժանում կտեսնեք»։

Հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version