Քաղաքականություն
«Չի բացառվում, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի բացառվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր։
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ երկու նախագահների զրույցի կազմակերպման հարցում որևէ ուշացում չկա։ Նրա խոսքով՝ համապատասխան շփումները կկայանան, երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի։
Պեսկովն այսպես էր արձագանքել այն դիտարկմանը, թե Թրամփը ցանկանում էր հնարավորինս շուտ զրուցել Պուտինի հետ, սակայն հեռախոսազրույցը դեռ չէր կայացել։
Աղբյուր՝ 168.am