Տնտեսություն
Չստուգաչափված չափիչներ․ Կոտայքում լցակայանի գործունեությունը կասեցվել է

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կասեցրել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։
ՇՎՏՄ-ի տեղեկացմամբ՝ Երևանյան 1 հասցեում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ լցակայանը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ։ Գործունեությունը կասեցվել է մինչև արձանագրված խախտումների վերացումը։
Տեսչական մարմինը կազմակերպության տնօրենին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել խախտումները վերացնելու համար։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Աղբյուր՝ 168.am