Հասարակություն
13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի «Կոտայք» մասնաճյուղում իրեն ֆիզիկական բռնության են ենթարկել

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել։
Ոստիկանությանը երեխան հայտնել է, որ կենտրոնի աշխատակիցներ Թամարա Մ․-ի և Կարինե Բ․-ի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության։
Աղբյուր՝ aravot.am