Տնտեսություն

Դեպի ԱՄԷ գյուղմթերքի օդային փոխադրումը կարժենա 2.2 դոլար՝ 1 կգ-ի համար

«Almarex Aviation Ventures»-ը նոյեմբերի սկզբից նախատեսում է Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ։ Ընկերության տնօրենի՝ Պարույր Վարդանյանի խոսքով՝ արտահանման դեպքում փոխադրման արժեքը կկազմի 2.2 ԱՄՆ դոլար՝ մեկ կիլոգրամի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության դեպքում հնարավոր է նաև գնի նվազում։

Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը մեկ չվերթի ընթացքում կկարողանա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։ Նախաձեռնության նպատակն է հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և մատչելի փոխադրումը ԱՄԷ։

Այս հարցը քննարկվել է հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ «Almarex Aviation Ventures»-ի համահիմնադիր Մակար Պետրոսյանի և տնօրեն Պարույր Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version