Քաղաքականություն

Էնդրյու Ջոնսոնը Մարտունիում վերահաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Էնդրյու Ջոնսոնը այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։

Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում Ջոնսոնը հանդիպել է համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Նա նաև հանդիպում է ունեցել համայնքի շուրջ 70 բնակչի հետ։

Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության վերաբերյալ, և ներկայացրել իրենց տեսակետները։

Քննարկման ընթացքում Էնդրյու Ջոնսոնը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը՝ տարածաշրջանում շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում։

Այցի շրջանակում ընդգծվել է համայնքի բնակիչների իրազեկված մասնակցության և հանրային երկխոսության նշանակությունը Հայաստանի խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա ազդող հարցերի քննարկման գործում։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version